Մարադոնա. «Ոսկե գնդակը» պետք է Ռոնալդուն ստանա
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, Խավիեր Ձանետտիի, Ռիվալդոյի հետ միասին Ալժիրի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության պատվավոր հյուրն է:
Նախքան մրցանակաբաշխությունը Մարադոնան հարցազրույց է տվել տեղական «Le Buteur» պարբերականին և անդրադարձել է «Ոսկե գնդակի» թեմային. տեղեկանում ենք «AS»-ից:
Թեպետ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներից Լիոնել Մեսսին Մարադոնայի հայրենակիցն է, վերջինս նշել է, որ այս տարի տիտղոսին պետք է Ռոնալդուն արժանանա:
«Այս տարվա ընթացքում Մեսսին շատ վնասվածքներ ստացավ: «Ոսկե գնդակը» պետք է ստանա Կրիշտիանու Ռոնալդուն: Ինքս ցանկանում եմ, որ Մեսսիին շնորհվի այս մրցանակը, սակայն դրան արժանի է Ռոնալդուն»,-ասել է Մարադոնան:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am