Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջ... Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ մուտք են... Իրավիճակը՝ Կիրանցում․ Ուղիղ Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66... Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները... Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստաց... ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ... Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդ... Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խ... ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած... Մի իշխանություն, որը 2018-ին խրախուսում էր խա... Վերապատրաստվում են փրկարարական ծառայողները Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. Կիրան... Աա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողո... ՃՏՊ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժ... Աստղագուշակ` ապրիլի 27-ի համար ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին... Բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավոր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վահան Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին ներկ... Օսթինը հաստատել է, որ Ուկրաինային F-16 կործան... Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». ... Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն ... 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփ... Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հա... Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» ... Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շ... Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լ... Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ական... Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փ... Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ ... Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵ... «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է.... Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռ... Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մաս... «ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ...

40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ գանգատներից

Մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունները պահանջում են ՀՀ Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

Կազմակերպությունները խիստ մտահոգիչ և անընդունելի են համարում ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները։

Հասարակական կազմակերպությունների պահանջը բխում է հետևյալ հիմնավորումներից՝

Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով,

Դատական ատյանների կողմից կայացված որոշումները, ի տարբերություն քաղաքական փաստաթղթերի, ունեն գործադրման մեխանիզմ, ինչը իրական հնարավորություն է տալու հասնել խախտված իրավունքների վերականգնմանը,

Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ է տալու խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար,

Խաղաղությունը չի կարող լինել կայուն ու երկարատև, եթե չի նախատեսվում արդարությունը վերականգնելու որևէ փորձ, որի նպատակն է ոչ միայն վերականգնել խախտված իրավունքը, այլ նաև կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները,

ՄԻԵԴ-ում մինչպետական գանգատներից հրաժարվելը զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները, քանի որ զոհերը չեն իրացրել իրենց այդ իրավունքը միջպետական գանգատի միջոցով պաշտպանված լինելու ակնկալիքով,

Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է հստակ պարտավորություն՝ իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ. մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է եւ քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն եւ արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։

Եվ դա տրամաբանական է, որովհետեւ երկու կողմերը ստորագրում են պայմանագիր՝ ինչի՞ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարեւոր է նաեւ մեր ասելիքը եւ օրակարգը առաջ մղելու համար»։ Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին օրերս նշել էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որեւէ պայմաններում անընդունելի, եւ ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որեւէ պայմաններում եւ հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից եւ՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), եւ՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

Նման պահանջ բխում է հետեւյալ հիմնավորումներից՝

- Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որեւէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով եւ դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով,

- Դատական ատյանների կողմից կայացված որոշումները, ի տարբերություն քաղաքական փաստաթղթերի, ունեն գործադրման մեխանիզմ, ինչը իրական հնարավորություն է տալու հասնել խախտված իրավունքների վերականգնմանը,

- Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ է տալու խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար,

- Խաղաղությունը չի կարող լինել կայուն ու երկարատեւ, եթե չի նախատեսվում արդարությունը վերականգնելու որեւէ փորձ, որի նպատակն է ոչ միայն վերականգնել խախտված իրավունքը, այլ նաեւ կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները,

- ՄԻԵԴ-ում մինչպետական գանգատներից հրաժարվելը զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները, քանի որ զոհերը չեն իրացրել իրենց այդ իրավունքը միջպետական գանգատի միջոցով պաշտպանված լինելու ակնկալիքով,

- Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է հստակ պարտավորություն՝ իր

իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։

Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴ-ում վերաբերում են բացառապես հարյուր հազարավոր անձանց մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող քաղաքականություն։

Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, եւ հայերի դեմ հանցագործությունները եւ մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։ Ադրբեջանում հայատյաց քաղաքականության հիմնավորումները եւ ապացույցները բազմաթիվ են՝ հաստատված ինչպես ՄԻԵԴ վճիռներով, այնպես կամ Միավորված ազգերի կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների մարմինների եւ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների եւ սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացման միտումով։

Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը լրացվել է «Արեւմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ եւ առաջմղմամբ, ինչն ուղիղ եւ անթաքույց սպառնալիք է Հայաստանի Հանրապետութան տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված դատական գանգատները որեւէ կերպ չեն կարող որակվել որպես տարածքային պահանջներ որեւէ երկրի նկատմամբ։ Դրանք բացառապես մարդու իրավունքների պաշտպանությանն են ուղղված, իսկ դրանց ներկայացումը ներկայիս համատեքստում ոչ միայն իրավունք է, այլեւ պարտավորություն։ Մարդու իրավունքների զանգվածային եւ համակարգային խախտումները չեն կարող համարվել պետության ներքին գործը, եւ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով իրավական մեխանիզմների կիրառումը որեւէ կերպ չի կարող որակվել որպես պետության տարածքային ամբողջության նկատմամբ ոտնձգություն կամ ներքին գործերին միջամտություն։

Պետություններն ունեն պաշտպանության պարտավորություն, եւ Հայաստանի Հանրապետությունը ունի առաջնային պարտավորություն պաշտպանելու իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային եւ համակարգային խախտումներից։ Ներկայացված բոլոր գանգատները Հայաստանի այս պարտավորության կատարումն են եւ դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով ոչ միայն ակնհայտ հետընթաց է, այլեւ հրաժարում իր ստանձնած հանձնառություններից եւ պարտավորություններից։

Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների անպատժելիության, ինչը նաեւ իր միջազգային պարտավորությունների ուղղակի խախտում է հանդիսանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունների խախտում եւ դրանց կատարումից հրաժարում։

Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների եւ բռնի անհետացման, խոշտանգումների եւ այլ անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքնության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու եւ այլ հիմնարար իրավունքների խախտումների, որոնցից հրաժարվելու պայմաններում անձինք, ում իրավունքների պաշպտանության համար այդ հայցերը ներկայացվել են, զրկվելու են իրավունքների պաշտպանության որեւէ արդյունավետ միջոցից հենց Հայաստանի Հանրապետության պատճառով, քանի որ այս դատական ատյանները միակ արդյունավետ միջոցն են Ադրբեջանի դեմ։

ՄԻԵԴ մի շարք վճիռներով արդեն իսկ արձանագրել է, որ հայ ազգի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը չունի իր խախտված իրավունքների պաշտպանության որեւէ միջոցի հասանելիությունը Ադրբեջանում։

Որեւէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որեւէ գործողություն չի կատարել եւ չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու եւ երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։

Ավելին, խաղաղության պայմանագրի գործընթացում հրապարակայնորեն քննարկվող սկզբունքներում եւս ակնարկ չկա որեւէ մեխանիզմի կամ երաշխիքի, որ Ադրբեջանը ստանձնում է պատասխանատվություն այդ խախտումների համար եւ քաղաքականությունը փոխելու հանձնառություն, ինչը կարեւորվել էր նաեւ ՀՀ կատարած այցից հետո Ճշմարտության, արդարության հատուցման եւ չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողը։

Ավելին, դա ուղերձ է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, որ ապագայում ցանկացած իրավունքների խախտման դեպքում չակնկալել Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանությունը եւ քայլերի ձեռնարկումը Ադրբեջանի դեմ՝ դրանով տալով նաեւ հստակ ուղերձ Ադրբեջանին։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների եւ հանցագործությունների համար տոտալ անպատժելիության եւ նոր խախտումների եւ հանցագործությունների։

Միջպետական գանգատներից հրաժարումը խաթարելու է իրավապաշտպան գործունեությունը միջազգային ատյաններում, քանի որ Կառավարության այս գործելակերպն ընկալվելու է որպես իրավունքից կամ պահանջից հրաժարում՝ խթանելով ադրբեջանական նարատիվների հաստատումը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են.

- Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որեւէ պայմաններում եւ հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից եւ՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,

- շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել եւ պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման եւ պաշտպանության ուղղությամբ։ 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն

«Առաքելություն Հայաստան» ՀԿ

«Արցախի Թեքեյան մշակութային միություն» ՀԿ

«Ստեփանակերտ» մեդիա-ակումբ

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հասարակական խորհուրդ

«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ

«Արցախի արվեստագործների միություն» ՀԿ

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Աջակցություն արցախահայությանը» ՀԿ

«ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Դիզակ Արտ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Քաղաքացիական հաբ» ՀԿ

«Տուն-տեղ» ՀԿ

«Հայաստանի սոցիալական ուսումնասիրությունների անկախ կենտրոն» ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

դիտվել է 126 անգամ

Այս թեմայով

Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջ... Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ մուտք են... Իրավիճակը՝ Կիրանցում․ Ուղիղ Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66... Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները... Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստաց... ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ... Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդ... Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խ... ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած... Մի իշխանություն, որը 2018-ին խրախուսում էր խա... Վերապատրաստվում են փրկարարական ծառայողները Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. Կիրան... Աա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողո... ՃՏՊ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժ... Աստղագուշակ` ապրիլի 27-ի համար ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին... Բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավոր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վահան Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին ներկ... Օսթինը հաստատել է, որ Ուկրաինային F-16 կործան... Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». ... Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն ... 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփ... Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հա... Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» ... Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շ... Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լ... Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ական... Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փ... Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ ... Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵ... «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է.... Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռ... Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մաս... «ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan