Փաշինյանը հայտնել է, թե ինչ է քննարկել Եգիպտոսի նախագահի հետ
![](/timthumb.php?src=disc/05-03-24/62df44238abc9ddd13698507a48932ff.jpg&w=450)
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ առանձնազրույցի, այնուհետեւ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է: