Սյունիքում կուտակումներ չկան. օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է. ԶՈՒ ԳՇ պետ
![](/timthumb.php?src=disc/05-03-24/04afa3e8943fe30675e2514f8dacd8b1.jpg&w=450)
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն։ Նա հերքել է լուրերը, թե կուտակումներ կան։
«Սյունիքում կուտակումներ չկան։ ՀՀ զինված ուժերը ուշի-ուշով հետևում են հակառակորդի ուժերին, կուտակումներ չկան, որը ներկայացնում եք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Նա վստահեցրել է, որ ՀՀ ԶՈՒ-ն բնագծում կատարում է իր առջև դրված խնդիրները։
«Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ մենք ունենք, քանակը չբացահայտեմ։
ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրած խնդիրները։
Եթե կասկածում եք՝ այցելեք ու համոզվեք»,- ասաց նա։