Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Քանանի
![](/timthumb.php?src=disc/05-03-24/025c05d37f07415fd084469d2036680b.jpg&w=450)
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին վերահաստատել է իրանական կողմի այն դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության:
Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մեջբերելով խոսնակի պատասխանը մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ:
«Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է: Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել և չի լինի»,- նշել է Քանանին: