Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է ՀՀ առջև ծառացած հումանիտար խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
![](/timthumb.php?src=disc/05-03-24/78fed2071f9e7a040f0115f321161d9f.jpg&w=450)
Լոս Անջելես այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը Փասադենայում հանդիպել է կոնգրեսական Ջուդի Չուի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառվարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին ԱՄՆ կոնգրեսի և անձամբ իր Հայաստանին աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: