Նշվել են ատամները վնասող մթերքները
Ցանկացած մթերք, որը կարող է ներկել սպիտակ վերնաշապիկը, կարող է բծավորել ձեր ատամները, զգուշացրել է ուռուցքաբան Լեոնիդ Դորոնինը։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում թվարկել է մի քանի մթերքներ, որոնք փչացնում են ատամի էմալի գույնը։
Դորոնինը մարդկանց ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ նույնիսկ այն մարդկանց, ովքեր սուրճ, թեյ և կարմիր գինի չեն խմում, ատամների գույնը կարող է վատանալ։ Նրա խոսքով՝ ատամի էմալը ներկող մթերքների ու ըմպելիքների ցանկը հսկայական է։ Այն ամենը, ինչ ներկում է սպիտակ գործվածքը, կփչացնի ձեր ատամների գույնը: Դա կարող է լինել ամեն ինչ՝ սոուսներից մինչև հապալաս, ընդգծել է մասնագետը։
Այս դեպքում, ըստ Դորոնինի, ատամները սպիտակ պահելու միայն մեկ միջոց կա՝ նվազագույնի հասցնել գունավոր մթերքների ու ըմպելիքների օգտագործումը։ Նա նաև մատնանշել է նման սննդատեսակներից հետո բերանը ողողելու անհրաժեշտությունը, փոխանցում է Shantnews-ը։