Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
![](/timthumb.php?src=disc/04-03-24/1c929ec9c5e929f430f7588dd79d7a26.jpg&w=450)
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մարտի առաջին տասնօրյակում կկայանա Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Ինչպես տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ կգործուղվի պատվիրակություն։
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի մարտի 6-9-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ: