Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
![](/timthumb.php?src=disc/03-03-24/2a371461a2fe328d6558a9a1adfab2c9.jpg&w=450)
Թուրքիայի Մալաթիա քաղաքի Դողանշեհիր շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7,31 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։