Անվանվել են թրոմբների առաջացման հիմնական պատճառները
![](/timthumb.php?src=disc/03-03-24/d583e937a1b08324903fb66a78706e7e.jpg&w=450)
Ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Գյուլշատ Լատիպովան թվարկել է երակային թրոմբոցի և աթերոսկլերոզի հիմնական պատճառները։ Shantnews-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է NEWS.ru-ն։
Լատիպովան թրոմբների առաջացման, զարկերակների նեղացման և աթերոսկլերոտիկ թիթեղների առաջացման առաջին պատճառ է համարել ծխելը։ Բացի այդ, աթերոսկլերոզը կարող է զարգանալ հիպերտոնիայի, շաքարախտի, բարձր խոլեստերինի և գիրության ֆոնին, զգուշացրել է բժիշկը։
Նաև, ըստ մասնագետի, հղիության և ջրազրկման ժամանակ են թրոմբներ առաջանում։ Թրոմբոզի մեկ այլ հնարավոր պատճառ է հանդիսանում հորմոնալ դեղամիջոցների ընդունումը, ներառյալ հակաբեղմնավորիչները, նշել է Լատիպովան։