Ադրբեջանցի հովիվն Ակնայում պայթել է ականի վրա
![](/timthumb.php?src=disc/03-03-24/b028c8177bc2cb754f3a730db2f2c0ec.jpg&w=450)
Ադրբեջանցի հովիվն այսօր օկուպացված Ակնայում (Աղդամ) պայթել է հակահետևակային ականի վրա։ Տեղեկությունը հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ 29-ամյա Բախտիյար Ահմեդովը երկու ոտքից է վիրավորվել։ Նա հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ստորին վերջույթներն ամպուտացվել են։