Փրկարարների աչքի առաջ հսկայական սպիտակ շնաձուկը կծել է կետի գլուխը
![](/timthumb.php?src=disc/02-03-24/6c1fbdd025a6eb8b7e6c8b59b9065a6a.jpg&w=450)
Նոր Զելանդիայի Մահիա կղզու բնակիչները ականատես են եղել հսկա սպիտակ շնաձկան հարձակմանը կետի վրա: Գիշատիչը դուրս է ցատկել ջրից և կծել կետի գլուխը։
Shantnews-ի փոխանցմամբ՝ միջադեպի մասին հայտնել է Hawke’s Bay Today-ը (HBT): Ըստ ականատեսների՝ շնաձկան երկարությունը գերազանցել է հինգ մետրը։
Միջադեպի կապակցությամբ տեղի ոստիկանությունը կղզու բնակիչներին խնդրել է հեռու մնալ ջրից։