Գազայի հատվածում օգնության դիմելիս ավելի քան 100 մարդ Է զոհվել
![](/timthumb.php?src=disc/01-03-24/7d8f89baab9e88d0111395a5b1ecf263.jpg&w=450)
Գազայի առողջապահության մարմինը հայտարարել է, որ իսրայելական զորքերը գնդակահարել են ավելի քան 100 պաղեստինցիների, որոնք սպասում էին մարդասիրական օգնության առաքմանը, սակայն Իսրայելը այդ մահերի համար մեղադրել է մարդասիրական օգնության բեռնատարները շրջապատած ամբոխին՝ ասելով, որ զոհերը ոտնակոխ են եղել կամ վրաերթի ենթարկվել ավտոմեքենաների կողմից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության մարմինը:
Առնվազն 112 մարդ Է զոհվել, ավելի քան 280-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, հայտնել են պաղեստինյան առողջապահության ներկայացուցիչները: