Տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը
![](/timthumb.php?src=disc/01-03-24/d5c1f64c759868618a5114f661bf537a.jpg&w=450)
Մարտի 3-ին՝ ժամը 18։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Նախախաղային րոպեներին՝ 17։40-ից, տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով։
Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հրավիրում է մասնակցելու համաբանակային մրցաշարի բացման արարողությանը և դիտելու ֆուտբոլային հանդիպումը։
Մուտքն ազատ է։