Երևանում 26-ամյա վարորդը Chevrolet Volt-ով բախվել է եռագույն դրոշի բետոնե պատվանդանին. վնասվել է կայանված 4 մեքենա
![](/timthumb.php?src=disc/01-03-24/799865cf9f6f4a78c9ea8143600d86d5.jpg&w=450)
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց և Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրին տեղադրված եռագույն դրոշի բետոնե պատվանդանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Բետոնի հարվածից վնասվել է թույլատրելի հատվածում կայանված BMW, Opel, Toyota և Jeep մակնիշի ավտոմեքենաները: