Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում
![](/timthumb.php?src=disc/01-03-24/678f43adef25561204d245d49f53f931.jpg&w=450)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանը մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։
«Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ զրույցի ընթացքում արծարծվել են միջազգային օրակարգի առանցքային թեմաները, ներառյալ՝ իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարները նաև քննարկել են ռուս-թուրքական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր։
Սերգեյ Լավրովը Թուրքիա է մեկնել Հաքան Ֆիդանի հրավերով։ Այնտեղ նա մասնակցել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի հատուկ նստաշրջանին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրել։