Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքում
![](/timthumb.php?src=disc/01-03-24/8669842556633ae9b9add7544d4f7dd2.jpg&w=450)
Ռուսաստանը չի նախատեսում միջուկային զենք տեղակայել տիեզերքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
«Մենք արդեն ձեզ հետ քննարկել ենք այն լուրերի հարցը, որոնք արևմտյան որոշ գործիչներ տարածում են տիեզերքում միջուկային զենք տեղակայելու` մեր ենթադրյալ ծրագրերի մասին: Ես ասում եմ «ենթադրյալ», որովհետև նման ծրագրեր, ինչպես ես արդեն ասել եմ, և ինչպես մենք լավ գիտենք, մենք չունենք», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: