Գերմանիայում անհայտ անձը դանակով հարձակվել է ուսանողների վրա
![](/timthumb.php?src=disc/28-02-24/4086e099b8da644e0420910ab788d4ff.jpg&w=450)
Գերմանիայի արեւմտյան Դույսբուրգ քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է կաթոլիկ դպրոցի աշակերտների վրա։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bild-ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ երկու երեխա ծանր վնասվածքներ է ստացել։ Ուսուցիչներից մեկը, տեսնելով հարձակումը, կանչել է իրավապահներին․ նրանք փրկարարական ուղղաթիռ են տեղակայել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները հարձակման են ենթարկվել կաթոլիկ դպրոցից տուն վերադառնալիս։ Ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին՝ 21-ամյա երիտասարդին։ Նրա հարձակման դրդապատճառը հայտնի չէ։
Հանցագործության վայրում աշխատում են քննիչները, ոստիկանությունը փնտրում է նաև հանցագործության ականատեսներին։