Երևանի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
![](/timthumb.php?src=disc/28-02-24/2c62e1f5ee0a1178f462a99f85f5f72c.jpg&w=450)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից մի շարք խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով։
Ըստ հրապարակված հաղորդագրության՝ խոսքը ներքոհիշյալ խաչմերուկների մասին է։
• Իսաբեկյան - Դուրյան
• Արտաշիսյան - Հովսեփյան
• Դավիթ Բեկ - Գաջեգործներ: