Իսրայելը հրթիռների և ԱԹՍ-ների հարձակումների մասին վաղ նախազգուշացման համակարգեր կփոխանցի Կիևին
![](/timthumb.php?src=disc/27-02-24/956a832b92c6e520a5562802b4ecb34b.jpg&w=450)
Իսրայելն աշխատում է Ուկրաինային հրթիռային հարվածների և ԱԹՍ-ների հարձակումների մասին վաղ նախազգուշացման համակարգեր փոխանցելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը:
«Մենք ստիպված ենք եղել ակտիվացնել ուսումնասիրություններն այս ոլորտում և ուրախ ենք մեր ներուժը կիսել մեր ուկրաինացի ընկերների հետ»,- ասել է դիվանագետը: