Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը
![](/timthumb.php?src=disc/27-02-24/fe346b8b382b232c7efc429c4cf2c79d.jpg&w=450)
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի բացառել Ուկրաինական գյուղմթերքի նկատմամբ էմբարգոյի ընդլայնումը, եթե Եվրամիությունը շուկայի պաշտպանության այլ մեթոդներ չգտնի։ Տուսկի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ լեհական իշխանությունները ստիպված կլինեն լրացուցիչ սահմանափակումներ մտցնել առանց ԵՄ համապատասխան աջակցության:
Լեհաստանի վարչապետը հիշեցրել է, որ Վարշավան պատրաստ է համաֆինանսավորել Եվրոպայում հացահատիկի ավելցուկի փոխանցումը կարիքավոր երկրներին՝ որպես մարդասիրական օգնություն: