Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
![](/timthumb.php?src=disc/27-02-24/90155e0cd4d738726f9b865f5c4621f8.jpg&w=450)
Երեքշաբթի 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):