«Գազպրոմ Արմենիա»-ի Toyota Camry-ն բախվել է երկաթե սյանը
![](/timthumb.php?src=disc/27-02-24/066972692c775a7d8f052d2143e30cf4.jpg&w=450)
Այսօր՝ փետրարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamsyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Վահան Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում, «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով բախվել արտաքին լուսավորության երկաթե սյանը:
Վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան հաշվառված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում: