Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի մարզային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ է հանդիպել
![](/timthumb.php?src=disc/26-02-24/93adca95ae8cafcb413d05a04da39418.jpg&w=450)
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հանդիպում մարզային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկցնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, ինչպես նաև մարզային ֆեդերացիաների նախագահները: