Լեհաստանում ավիացիոն վառելիք տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից
![](/timthumb.php?src=disc/26-02-24/845d7484c147c82cfdf1f85307fdf0f3.jpg&w=450)
Լեհաստանում ավիացիոն վառելիք տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «RMF FM» ռադիոկայանն ու հավելում, որ դեպքը տեղի է ունեցել Գրաբովնո Վելկիի տարածքում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը և Վրոցլավի քիմիական մասնագիտացված ստորաբաժանումը։
«Բաքից վառելիքի արտահոսք է եղել: Մեր խնդիրն է ստեղծել անվտանգ գոտի: Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է: Հրդեհ չի եղել»,- Պետական հրշեջ ստորաբաժանման ներկայացուցիչ Մարչին Պուրզինսկիի խոսքերը մեջբերել է ռադիոկայանը:
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։ Ոստիկանությունը վարորդներին խնդրել է խուսափել Գրաբովնո Վելկիի ուղղությամբ երթևեկելուց, քանի որ տեղական ճանապարհները կարող են արգելափակվել։