Բուլղարիայի վարչապետն այցով ժամանել է Ուկրաինա
![](/timthumb.php?src=disc/26-02-24/9f5c5aa9d9d5b75f23db4f994976031a.jpg&w=450)
Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի գլխավորած պատվիրակությունը այցով ժամանել է Ուկրաինա: Այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT):
Պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Ատանաս Սլավովը, էներգետիկայի նախարար Ռումեն Ռադևը, բնապահպանության նախարար Յուլիան Պոպովը, պաշտպանության պետ, ծովակալ Էմիլ Էֆտիմովը, ինչպես նաև պաշտպանության և արտաքին գործերի փոխնախարարները։
Ըստ հրապարակման՝ բուլղարական պատվիրակությունը Ուկրաինա է ժամանել գնացքով։