Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ
![](/timthumb.php?src=disc/26-02-24/83e5bf82b283012c8fd7ff72b0be799f.jpg&w=450)
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում`
Փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 26-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա։