Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները
![](/timthumb.php?src=disc/26-02-24/dd536715b306ee9dd9b32aa0dd29f9d1.jpg&w=450)
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։ Հիշեցնենք‚ որ տվյալ հատվածում կառուցվում է ամբողջովին նոր ճանապարհ։
Կապալառու կազմակերպությունը տարբեր տեղամասերում իրականացնում է հողային՝ հանույթի և հետլիցքի աշխատանքներ։ Կատարվում է երկաթբետոնե մոնոլիտ կառուցվածքների՝ ջրատար խողովակների‚ գյուղտեխնիկայի անցումների‚ անասնանցումների շինարարություն։ Կատարվում են նաև կոմունիկացիաների՝ գազատար խողովակների‚ ոռոգման համակարգերի‚ էլեկտրական մալուխների տեղափոխման աշխատանքներ։