Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձուկ էին որսում
![](/timthumb.php?src=disc/26-02-24/eabfa9a86ac74bbc3cdf0dbc6250f02d.jpg&w=450)
Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45 և 47 տարեկան երկու տղամարդ Արփա գետի՝ Ագարակաձոր բնակավայրի կամրջի հարակից ափին, զանգվածաբար ոչնչացման եղանակով, ձուկ են որսում:
Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված վայրում նրանց հայտնաբերել, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Դեպքի վայրում գտնվող նրանցից մեկի «ՎԱԶ-2121»-ում եղել են ձկնորսական ցանցեր, էլեկտրական սարք, էլեկտրական եղանակով որսացած ձկները և ռետինե ձկնորսական հագուստներ:
Եղեգնաձորի երկու բնակիչն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: