«Toyota»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել
![](/timthumb.php?src=disc/26-02-24/0d064d23d6a340bb2847e9141130320f.jpg&w=450)
Փետրվարի 26-ին, ժամը 02։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հայ ֆիդայիներ փողոցի օղակաձև խաչմերուկում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի արգելապատնեշին և շրջվել․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: