Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է․ ՆԳՆ-ից հերքում են 00 ՕՕ 000 համարանիշի վաճառվելու մասին լուրերը
![](/timthumb.php?src=disc/26-02-24/5d9716b2db00d75221fdc98e9bfc2e50.jpg&w=450)
Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում։
Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,– «ֆեյսբուք»ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք՝ ամբողջությամբ զրոներով պետհամարանիշը շուրջ 121 մլն դրամով՝ 300 հազար դոլարով վաճառվելու մասին հայտնել էին «Վարորդի ընկեր» ՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում: