Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
![](/timthumb.php?src=disc/26-02-24/af6cc32099a882baf23f58a89b9098ed.jpg&w=450)
Երևան քաղաքում`
Փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 26-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա։