Բավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերը
![](/timthumb.php?src=disc/25-02-24/20521fea49c28e03110dece1989030ce.jpg&w=450)
«Բավարիայի» տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը մեկնաբանել է մյունխենյան ակումբի` Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ հետաքրքրության վերաբերյալ լուրերը։
«Մենք հիմա այդ մասին չենք մտածում:
Այս պահին մենք պետք է միասին աշխատենք՝ Տուխելի հետ, ևս երեք լավ ու հաջող ամիս անցկացնելու համար»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Ֆրոյնդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ փետրվարի 21-ին, մյունխենյան ակումբը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կլքի իր պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։