ՀՀ-ում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք պաշտպանել են Ֆրանսիան. Սեբաստիեն Լըկորնյու
![](/timthumb.php?src=disc/25-02-24/fc2b41488a6a9d577c7fcd6090b55cfb.jpg&w=450)
Նախօրեին ՀՀ ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն գրառում է արել X-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք՝ ֆրանսիացի նախարարն իր գործընկերոջ՝ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այսօր Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք հեռացել են իրենց երկրից՝ Ֆրանսիային միանալու և այն պաշտպանելու համար»,- գրել է Լըկորնյուն՝ կից լուսանկարներ հրապարակելով: