Փորձարկվելու է էլեկտրական շչակ
![](/timthumb.php?src=disc/25-02-24/227c8fb827b144f149333c341fe4f9d8.jpg&w=450)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նախատեսված «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում փետրվարի 26-ին` ժամը 14:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու է համալսարանի էլեկտրական շչակը:
Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը: