Մթերքներ, որոնք վտանգավոր է տաքացնել միկրոալիքային վառարանում
![](/timthumb.php?src=disc/25-02-24/44f54d6fe06f171244b441a2ce665109.jpg&w=450)
Ճարպեր պարունակող մթերքները, այդ թվում՝ կաթը, միկրոալիքային վառարանում տաքացնելիս կարող են վնասակար դառնալ առողջության համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմմա Մոիսենկոն։
Միկրոալիքային ճառագայթումը, որն օգտագործվում է միկրոալիքային վառարանում սնունդը տաքացնելու համար, կարող է հանգեցնել ճարպերի քիմիական հատկությունների փոփոխության, ասել է նա:
«Միկրոալիքային վառարանը տաքանում է միկրոալիքային ճառագայթների օգնությամբ, որոնք գործում են մոլեկուլների վրա և կարող են փոխել ճարպերի քիմիական կառուցվածքը: Բնական ճարպերը կարող են վերածվել տրանս ճարպերի (չհագեցած ճարպի անառողջ տեսակ ): Օրինակ, դուք չեք կարող տաքացնել կաթը, դա վերաբերում է նաև մանկական սննդի համար նախատեսված կաթին»,- պարզաբանել է Մոյսենկոն։
Առավել վտանգավոր է միկրոալիքային վառարանում տաքացնել արդեն իսկ տրանս ճարպեր պարունակող մթերքները, շարունակել է բժիշկը։ Նա որպես օրինակ բերել է արագ սնունդը, փոխանցում է Shantnews-ը։