Մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը
![](/timthumb.php?src=disc/24-02-24/5ab3bd6a79b92eec3eef457b715ab245.jpg&w=450)
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: