Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել
![](/timthumb.php?src=disc/24-02-24/dc965a785001bc8c2963a42eb86f59da.jpg&w=450)
Փետրվարի 24-ին, ժամը 06:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:20-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: