Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
![](/timthumb.php?src=disc/23-02-24/a03070a43f254598f1e8245909009e1a.jpg&w=450)
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 22-ին Մարգարյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել 40-ամյա Սասուն Մ.-ին:
Նա 2023 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: