Մեծ պատիվ է մոտիկից զգալ Միսաք և Մելինե Մանուշյանների պանթեոնացումը. Աստղիկ Սիրանոսյան
![](/timthumb.php?src=disc/23-02-24/5dbf07dc29a7ef26f2a690ee4c479a4f.jpg&w=450)
Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին իր նվագակցությամբ «Կռունկ»-ի հնչյունների ներքո Փարիզի Պանթեոնում Միսաք և Մելինե Մանուշյանների մասունքների ամփոփման արարողությանը։
«Ի՜նչ մեծ պատիվ է այսքան մոտիկից զգալ Միսաք և Մելինե Մանուշյանների, ինչպես նաև Ֆրանկ-Տիրեի բոլոր ընկերների և պարտիզանների՝ Փարիզի Դիմադրության շարժման ներգաղթյալ անդամների պանթեոնացումը»,-գրել է նա: