Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
![](/timthumb.php?src=disc/23-02-24/6922b5f1db7ed615ef1e615b229718ca.jpg&w=450)
Փետրվարի 22-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Իգոր Ց.-ն:
Նա 2023 թ. օգոստոսի 8-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: