Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը
![](/timthumb.php?src=disc/21-02-24/a2beb50569a1578f732d95c586fb79a9.jpg&w=450)
Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը, @ArmeniaSputnik-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։