Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին ազատ է արձակվել
![](/timthumb.php?src=disc/21-02-24/c6a23c39f8573512729597a2b8f20fa1.jpg&w=450)
Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քանիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու մանրամասնում, որ լուրը հաստատել է նաև Զեյնալլիի փաստաբանը։
Նա այսօր կվերադառնա Բաքու։
Նա մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, վարձկանների հավաքագրման, հարձակման և այլնի մեջ։
Հայաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ Ք. Զեյնալլիի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում: