Սինգապուրից 8-ամյա հրաշամանուկը շախմատի ռեկորդ է սահմանել՝ հաղթելով իրենից 30 տարով մեծ գրոսմայստերին
![](/timthumb.php?src=disc/21-02-24/8a5b52d52d3eefa97c49f551a0003eaf.jpg&w=450)
8-ամյա հրաշամանուկը շախմատի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ կիրակի օրը հաղթելով իրենից գրեթե 30 տարով մեծ գրոսմայստերին:
Սինգապուրյան շախմատի հրաշամանուկ Աշվաթ Կաուշիկը դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով երբևէ հաղթել է գրոսմայստերին դասական մրցաշարի խաղում, գրում է Chess.com-ը։
Շվեյցարիայում ընթացող Burgdorfer Stadthaus առաջնության չորրորդ տուրում Աշվաթը հաղթել է լեհ 37-ամյա Յացեկ Ստոպային։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր հենց անցյալ ամիս, երբ 8-ամյա սերբ Լեոնիդ Իվանովիչը հաղթել էր գրոսմայստեր Ավոնդեր Լիանգին, սակայն Աշվաթը Լեոնիդից գրեթե հինգ ամսով փոքր է:
Աշվաթն ավարտել է Բուրգդորֆ Շտադհաուսի բաց առաջնությունը 12-րդ տեղում, և ակնկալվում է, որ նրա շախմատային վարկանիշը կբարձրանա իր պատմական ելույթից հետո:
Նա արդեն հայտնի էր դարձել մինչև մրցաշար մտնելը, հատկապես դառնալով մինչև 8 տարեկանների արագ շախմատի աշխարհի չեմպիոն 2022 թվականին: