Արջը կոտրել է աղջկա մեքենան և կերել Վալենտինի օրվա նրա քաղցր նվերը
![](/timthumb.php?src=disc/21-02-24/2d04b8dda0e76b396493c1dd997c3637.jpg&w=450)
ԱՄՆ-ում արջը կոտրել է աղջկա մեքենան և կերել Վալենտինի օրվա նրա քաղցր նվերը, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է WBBH-TV-ն։
Ֆլորիդայից մի աղջիկ պատմել է, որ մեքենայում շոկոլադներ են եղել, որոնք նա որպես տոնական նվեր անակնկալ կերպով պետք է ստանար ընկերոջից։ Այնուամենայնիվ, արջը առաջինն է գտել դրանք:։
Գիշատիչը վնասել է մեքենայի դուռը, բարձրացել խցիկ ու կերել դիմացի նստարանին դրված քաղցրավենիքը։ Նա նաև պատռել է աթոռի պաստառը՝ հավանաբար փորձելով տակից ավելի շատ բարիքներ գտնել։ Այժմ աղջիկը չի կարողանում բացել վնասված մեքենայի դուռը և իջեցնել պատուհանը։