Նշեն էլ ամենաօպտիմալ տարիքը ծխախոտից հրաժարվելու համար
![](/timthumb.php?src=disc/12-02-24/3e0c213f667e95c12451929e0d2ec48b.jpg&w=450)
Եթե դուք թողնում եք ծխելը մինչև 40 տարեկանը, ապա կարող եք ակնկալել, որ կարող եք ապրել այնքան, ինչքան կապրեիք, եթե ընդհանրապես ծխած չլինեիք: Այս եզրակացության են եկել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։
Մասնագետների կարծիքով՝ ցանկացած տարիքում ծխախոտը թողնելուց մի քանի տարի անց մեծանում է կյանքի բնականոն տևողության վերականգնումը։ 10 տարի անց օրգանիզմը գրեթե ամբողջությամբ վերականգնվում է։ Այս բացահայտումները հիմնված են մի քանի երկրներում 1,5 միլիոն մարդկանց ուսումնասիրության վրա, որոնց հետևել են 15 տարի:
Գիտնականները եզրակացրել են, որ 40-ից 79 տարեկան ծխողների շրջանում վաղաժամ մահվան վտանգը երեք անգամ ավելի բարձր է, քան երբևէ չծխողների մոտ: Ծխելու հանգամանքը միջին հաշվով 12-13 տարի կյանք է խլում մարդուց՝ գրում է NEJM Evidence-ը։