Երևան, 27.Հուլիս.2024, 00:00 |
Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպի... 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և... Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ ... ԲՏԱ փոխնախարարը կարևորել է ագրո արտադրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավարտական փուլում են Կարենիս - Չարենցավան ճան... Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մանկապարտեզում բռնության դեպքի տեսագրությունը... Ինչպես է 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքայ... Վայոց ձորի մարզում բախվել են մեքենաներ. կա վի... Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժ... Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբա... Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդա... Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյ... Դատապարտյալների անվտանգային գոտին փոխելու հար... Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկ... Հնդկաստանում նախադեպը չունեցող անոմալիաներով ... Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգվա... Տասնյակ հասցեներում գազ չի լինելու Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ն... Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտն... «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո... Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 մ... 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե ... Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվութ... ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևան... Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տ... 6 ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճ... Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվ... Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դե... ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատ...

Մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը

Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն, գրում է qahana.am-ը։

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

Այս թեմայով

Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպի... 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և... Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ ... ԲՏԱ փոխնախարարը կարևորել է ագրո արտադրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավարտական փուլում են Կարենիս - Չարենցավան ճան... Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մանկապարտեզում բռնության դեպքի տեսագրությունը... Ինչպես է 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքայ... Վայոց ձորի մարզում բախվել են մեքենաներ. կա վի... Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժ... Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբա... Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդա... Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյ... Դատապարտյալների անվտանգային գոտին փոխելու հար... Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկ... Հնդկաստանում նախադեպը չունեցող անոմալիաներով ... Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգվա... Տասնյակ հասցեներում գազ չի լինելու Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ն... Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտն... «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո... Հայկ Մարտիրոսյանը՝ Biel Chess Festival 2024 մ... 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե ... Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվութ... ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևան... Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տ... 6 ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճ... Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվ... Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դե... ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan