Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի. Փաշինյան
![](/timthumb.php?src=disc/11-02-24/68fc51c58d1bb82ceda165a79e05422f.jpg&w=450)
Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի. Փաշինյան: Այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի այն հարցին, թե որն է նրա ուղերձը ընթերցողներին:
«Ես Ձեր ընթերցողներին հետևյալը կասեմ՝ ես գիտեմ, ինչ դժվար է, ես գիտեմ, ինչ բարդություններ է պետք հաղթահարել, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, և ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն: Մեր որոշ գործընկերների դեպքում կա որոշակի վստահություն, որ նրանք այդպես կվարվեն, մյուսների դեպքում՝ վստահությունն այդքան մեծ չէ, բայց մեր արտաքին հարաբերությունների առանցքային նպատակներից և իմաստներից մեկը դա է, և մենք այդ քաղաքականությունը վերնագրել ենք «տարածաշրջանացում», որպեսզի մենք կարողանանք մեր տարածաշրջանում հասնել խաղաղության»,-ասաց նա: