ՀՀ ԶՈՒ կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Կիևում
![](/timthumb.php?src=disc/11-02-24/f1c38eace3d957cae4a5419d7eb2bc5b.jpg&w=450)
Կիևում անցկացվեց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում և Հայաստանում (նստավայրը՝ ք. Կիև) հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ և ռազմական կցորդներ, Ուկարինայի ԶՈւ պաշտոնյաներ, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ Ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, օրհնության խոսք ասաց ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ Ուկրաինայի հայերի միությունը շնորհակալագիր հանձնեց ՀՀ ռազմական կցորդ Համիկ Սայադյանին՝ «հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում անձնական նշանակալի ներդրում ունենալու համար»։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։