Արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտները մասնակցել են Կենտրոն վարչական շրջանի տոնախմբած Բարեկենդանին
![](/timthumb.php?src=disc/11-02-24/217a033bcf226fef66d308b39fc77b78.jpg&w=450)
Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ նշվել է Բարեկենդանը:
Վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ խաղերով, երգ ու պարով, ազգային կերպարների դիմակների առկայությամբ և համեղ հյուրասիրությամբ առանձնացող տոնի մասնակիցներն են դարձել արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտները, «Լուսէ» հիմնադրամի սաներն ու բնակիչները:
Ըստ աղբյուրի՝ տոնական ծրագիրն ուղեկցվել է «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի և լարախաղացի ելույթներով, որոնք հանդիսատեսը ողջունել է մեծ ոգևորությամբ և ծափահարություններով: